Մատչելիության հղումներ

Կարսում քննարկվել են վրաց-թուրքական սահմանային առեւտրի զարգացման ուղիները


Օրերս Կարսում տեղի է ունեցել վրաց-թուրքական գործարար համաժողով, որի ընթացքում քննարկվել են երկկողմ սահմանային առեւտրի զարգացման հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է «Կովկասպրես» գործակալությունը, կարսեցի գործարարների հետ սահմանային առեւտրի զարգացման ուղիները քննարկել են Ախալցխան, Ախալքալակը եւ Նինոծմինդան ներկայացնող մի խումբ գործարարներ:

Համաժողովի մասնակիցների համոզմամբ, սահմանային առեւտուրը զարգացնելու համար նախեւառաջ անհրաժեշտ է վրաց-թուրքական սահմանին՝ վրացական Քարզախ եւ թուրքական Չըլդըրը Աքտաշա բնակավայրերում, բացել նոր անցագրային կետեր:

Համաժողովի օրերին մասնակիցները հանդիպել են Կարսի քաղաքապետ Նաիֆ Ալիբեյօղլույի, Կարսի առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Ալի Գյուվեշի հետ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG