Վրաստանի մայրաքաղաքի իշխանությունները չորեքշաբթի օրը տեղեկացրել են, որ Հավլաբար թաղամասի հրապարակը վաճառված է մասնավոր «Արսի» ընկերությանը:
«Կովկասպրես» գործակալությունը հաղորդում է, որ, ըստ Թբիլիսիի քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչ Lեւան Lոմիաշվիլիի, դա տեղի է ունեցել նախորդ կառավարության օրոք, եւ քաղաքապետարանի համար եղել է «լիակատար անակնկալ»:
«Մեզ համար շատ անսպասելի էր, որ մետրոյի «Հավլաբար» կայարանից մինչեւ Հայկական թատրոնի շենքն ընկած տարածքը գտնվում է մասնավոր ընկերության ձեռքում», - ասել է Lոմիաշվիլին՝ հավելելով, որ «Արսին» այդ տարածքում պատրաստվում է կառուցել բարձրահարկ շենք: