Ադրբեջանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները «անօրինական են»:
«Տարածքների օկուպացիայի եւ էթնիկ զտումների ֆոնի վրա ընտրությունների անցկացումը հակասում է միջազգային իրավունքի եւ Ադրբեջանի Սահմանադրության նորմերին ու սկզբունքներին եւ անօրինական է», - ասված է Ադրբեջանի արտգործնախարարության՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ:
«Հայկական կողմի այս քայլը չի համապատասխանում վերջերս դրական միտումների հույսեր արթնացրած Ղարաբաղյան կարգավորման բանակցությունների ոգուն», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նշված է հայտարարությունում: - «Անհնար է հասնել կայուն խաղաղության առանց Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական ու հայկական համայնքների խաղաղ գոյակցության եւ համագործակցության»:
Արտգործնախարարությունը նշում է նաեւ, թե համայնքների միջեւ երկխոսությունը կնպաստի «իրենց մշտական բնակավայրերը մարդկանց վերադարձին եւ նախապայմաններ ստեղծի բնակչության բոլոր շերտերին ընդգրկելու օրինական, խաղաղ եւ ժողովրդավարական գործընթացներում՝ ներառյալ օրինական իշխանությունների ձեւավորումը բոլոր մակարդակներում»: