Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորը կոչ է անում ընդլայնել Հայաստանի հետ մշակութային փոխանակումը


Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Թուրհան Չյոմեզը, ով անցած շաբաթ եռօրյա այցով եղել էր Հայաստանում, երեքշաբթի օրը կոչ է արել Թուրքիայի իշխանություններին խորացնել մշակութային փոխանակումը Հայաստանի հետ:

«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Չյոմեզը կոչ է արել նաեւ կազմակերպել օրենսդիրների, լրագրողների եւ ուսանողների փոխադարձ այցելություններ՝ ասելով, թե այդ ճանապարհով ընդհանուր հող կստեղծվի, որ թուրքերն ու հայերը կարողանան վերականգնել իրենց հարաբերությունները:

«Այս աշխատանքի հիմքը երկխոսությունն է», - CNN-Turk հեռուստատեսությանը ասել է թուրք պատգամավորը: - «Մենք փորձում ենք դրական քայլեր ձեռնարկել խնդիրը լուծելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG