Մատչելիության հղումներ

Թուրք պատգամավորը Երեւանում քննարկել է ուսանողների փոխանակման հարցը


Թուրքիայի խորհրդարանում «Արդարություն եւ զարգացում» իշխող կուսակցության ներկայացուցիչ Թուրհան Չյոմեզը, որն այս օրերին գտնվում է Հայաստանում, կիրակի օրը հանդիպել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունիի հետ եւ քննարկել Թուրքիայի եւ Հայաստանի ուսանողների փոխանակման գաղափարը:

«Turkish Daily News»-ի փոխանցմամբ, հանդիպումից հետո Ֆրանսիայի դեսպանը նշել է, թե կողմերը քննարկել են ֆրանսերենի տիրապետող 20-25 թուրք ուսանողների՝ Հայաստանի ֆրանսիական համալսարանում ուսանելու հարցը: Ուսանողների փոխանակման ծրագրի շրջանակներում նույնքան հայ ուսանողներ հնարավորություն կստանան ուսանել Թուրքիայի համալսարաններում:

Թուրհան Չիոմեզը Երեւանում հանդիպում է ունեցել Երեւանի պետական համալսարանի ուսանողների հետ, հանդես եկել Հայոց ցեղասպանության շուրջ ելույթով:

«Turkish Daily News»-ը ընդգծում է, որ Չիոմեզը Հայաստան այցելած առաջին թուրք պատգամավորն է: Նա նաեւ մասնակցել է Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի անունից տրված ճաշկերույթին եւ հայ պատգավորների հետ քննարկել է հայ-թուրքական հարաբերություններին առնչվող հարցեր:

Հաղորդվում է, թե Չիոմեզի այցը հաջորդել է «1915-1918 թվականներին կատարվածը ուսումնասիրելու նպատակով գիտնականների հանձնախումբ ստեղծելու՝ Թուրքիայի առաջարկին, որին ի պատասխան Հայաստանը առաջարկել էր «առանց նախապայմանների երկու երկրների միջեւ հաստատել նորմալ հարաբերություններ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG