Օրերս Չեխիայում հարկերից խուսափելու փաստի առթիվ հարուցված քրեական գործով անցնող վկաներին հարցաքննելու նպատակով Հայաստանում էր գտնվում Չեխիայի պետական դատախազ Վլաստիմիլ Ռամպուլան:
«Հայաստանում մեզ հաջողվել է հավաքել կարեւոր փաստեր, որոնք կարող են օգտագործվել դատարանում», - չեխական CTK գործակալությանը հայտնել է դատախազ Ռամպուլան:
Չեխիայի ոստիկանությունը հատկապես խոշոր չափերի հարկերից խուսափելու մեղադրանքով մի քանի տարի առաջ ձերբակալել էր 24 հոգուց բաղկացած հանցախումբ, որի կազմում էին Հայաստանի երկու քաղաքացիներ եւ երկու հայազգի Չեխիայի քաղաքացիներ:
Ոստիկանության տվյալներով, այս խումբը մի քանի տարվա ընթացքում զբաղվել է Չեխիայից տարբեր երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ապրանքների արտահանմամբ: Նրանք Չեխիայի բյուջե չեն վճարել 75 միլիոն կրոն (շուրջ 3 միլիոն դոլար):
Ռամպուլայի խնդրանքով, Հայաստանի իրավապահները հարցաքննել էին 5 վկաների, որոնք զբաղվել են Չեխիայից ապրանքների ներկրմամբ:
Հայաստանի գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գուրգեն Ամբարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ մայիսի 30-ից հունիսի 6-ը Վլաստիմիլ Ռամպոլան գտնվել է Հայաստանում:
Ըստ Ամբարյանի, Հայաստանում Չեխիայի պետական դատախազը համագործակցել է Ոստիկանության ծառայության քննչական վարչության հատկապես կարեւորագույն գործերով քնիչ Ռոբերտ Դարբինյանի հետ եւ կատարել են քննչական գործողություններ, մասնավորապես՝ հարցաքննել են գործով մի քանի վկաների:
Ռուզան Խաչատրյան