Մատչելիության հղումներ

Վաղվա իրադարձությունները


Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը հանդիպելու է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, ում ՀՀ նախագահի անունից հանձնելու է Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը:

«Հայռուսգազարդ»-ը Ծաղկաձորում կազմակերպում է սեմինար` նվիրված սակագների քաղաքականությանն ու կառուցվող Հայաստան - Իրան գազատարին:

Երեւանի պետական համալսարանում կսկսվի Հայոց ցեղասպանությանը նվիրված կոնֆերանս: Ակնկալվում է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր, իշխող կուսակցության նեկայացուցիչ Թուրհան Քյոմեզի, ինչպես նաեւ ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության ներկայացուցչի մասնակցությունը:

Արտգործնախարար Վարդան Օսկանյանը Միացյալ Նահանգներում հանդիպելու է պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ նախագահ Բուշի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG