Ադրբեջանի քաղաքացիական հասարակության աջակցության ընկերակցությունը երեքշաբթի օրը հրապարակել է Սլովենիայի եւ Էստոնիայի հասարակական կազմակերպությունների օգնությամբ իրականացված «Նախագահ Իլհամ Ալիեւի գործունեությունը վերջին 6 ամիսներին եւ քաղաքացիական հասարակությունը Ադրբեջանում» սոցիոլոգիական հետազոտության արդյունքները:
Բաքվի «525-րդ թերթ»-ի փոխանցմամբ, հարցմանը մասնակցած 1500 քաղաքացիների 87 տոկոսը «մեծ վստահություն են տածում նախագահի ինստիտուտի նկատմամբ եւ բարձր գնահատական տալիս Իլհամ Ալիեւի գործունեությանը»:
Հարմցան մասնակիցների մեծամասնությունը գտնում է, թե իրենց նյունական վիճակը բարելավվել է: Հարցվողների 73 տոկոսը նշել են նոր աշխատատեղերի ստեղծման փաստը, իսկ 12 տոկոսը աշխատանքի են անցել այդ նոր աշխատատեղերում:
Ինչ վերաբերում է առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ապա հարցման մասնակիցների 36,7 տոկոսը հակված են քվեարկել իշխանության ներկայացուցիչների, 8,4 տոկոսը՝ ընդդիմության, իսկ 25,6 տոկոսը՝ անկախ պատգամավորների օգտին:
Հարցման արդյունքնում նաեւ պարզվել է, որ Ադրբեջանի բնակչությունը վստահում է այնպիսի պետական կառույցներին, ինչպիսիք են առողջապահության եւ կրթության նախարարությունները, արհմիությունները եւ տեղական ինքնակառավարման մարմինները: