Հայերի համաշխարհային միության նախագահ Արա Աբրահամյանը երեքշաբթի օրը հայտատրել է, թե Հասարակածային Գվինեայի իշախությոունների կողմից ազատ արձակված 6 հայ օդաչուները Մոսկվա կժամանեն ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին:
«Իմ երկու ներկայացուցիչներ Անդրանիկ Միհրանյանը եւ Կարեն Գալուստյանը արդեն Մալաբոյում են: Հույս ունեմ, որ օդաչուները Մոսկվա կժամանեն ուրբաթ օրը, այնուհետեւ կմեկնեն Հայաստան», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին ասել է Արա Աբրահամյանը:
Հայերի համաշխարհային միության նախագահը տեղեկացրել է նաեւ, թե «Հայաստանի արտգործնախարարությունը իրեն խնդրել է որպես ՅՈՒՆԵՍՕ-ի Բարի կամքի դեսպան աջակցել 6 հայ օդաչուների ազատ արձակմանը»: Դրանից հետո, ըստ Աբրահամյանի, Հասարակածային վինեայի իշխանություններին ուղղված նամակ-կոչերով են դիմել Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիչիրո Մացուուրան եւ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Երեք ամսվա քրտնաջան եւ հետեւողական աշխատանքը վերջապես պսակվեց հաջողությամբ՝ հունիսի 2-ին Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգուեման հայ օդաչուներին ներում շնորհեց», - ասել է Արա Աբրահամյանը՝ իր երախտագիտությունը հայտնելով շահագրգիռ կողմերին եւ Հասարակածային Գվինեայի իշխանություններին:
«Որոշ պատմական հանգամանքների արդյունքում շատ հայեր այսօր բնակվում են Հայաստանից դուրս՝ երկրագնդի տարբեր մասերում: Նրանցից յուրաքանչյուրը պետք է իմանա, որ միայնակ չէ՝ իր հետեւում պետություն եւ հայ համայք է կանգնած», - եզրափակել է Արա Աբրահամյանը: