Ադրբեջանի Ազգային ճակատ կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին հայտարարել է, թե երկրի ընդդիմադիր դաշինքի հաջորդ հանրահավաքը կկայանա հունիսի 18-ին:
«Թրենդ» գործակալության փոխանցմամբ, Քերիմլին հայտնել է, թե նման որոշում է կայացել դաշինքի կուսակցական առաջնորդների հանդիպման ընթացքում: Ադրբեջանի «ընդդիմադիր եռյակը» կազմում են Մուսավաթ, Ազգային ճակատ եւ Ժողովրդավարական կուսակցությունները:
«Եթե հունիսի 4-ի հանրահավաքի կազմակերպման համար պահանջվեց մեկ օր, եւ այն հավաքեց շուրջ 10 հազար մարդ, կարծում եմ՝ հաջորդ հանրահավաքը կհավաքի կրկնակի ավելի մարդ: Այդ քայլով մենք կպահանջենք խորհրդարանական ընտրությունների անցկացման ժողովրդավարական պայմաններ», - նշել է Ալի Քերիմլին:
Միջազգային հանրության ճնշման տակ իշխանությունները ստիպված եղան արտոնել հունիսի 4-ի Ադրբեջանի «ընդդիմադիր եռյակի» կազմակերպած ցույց-հանրահավաքը:
Ադրբեջանի ընդդիմության նախորդ ցույցերից մեկը մայիսի 21-ին իշխանությունների կողմից դաժանաբար ցրվել էր, ընդդիմության տասնյակ ակտիվիստներ կալանավորվել էին ոստիկանության կողմից: