Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում հունիսի 7-9-ը կայանալու է
Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նիստը:
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, նիստում քննարկվելու են Եվրամիության ընդլյանման հարցերը եւ սեւծովյան տարածաշրջանի երկրների համագործակցության նոր մոդելները: Բացի այդ, նիստի մասնակիցները անդրադառնալու են տարածաշրջանի բնապահպանական խնդիրների լուծման տնտեսական ասպեկտին, անդամ պետություններում օմբուդսմենի գործունեությանը, ինչպես նաեւ մշակութային զբոսաշրջության ոլորտում համագործակցության խնդիրներին:
Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի 25-րդ նիստը աշխատանքներին մասնակցում է նաեւ Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը, որի կազմում են Գագիկ Մինասյանը (պատվիրակության ղեկավար, Հանրապետական կուսակցություն), Մեխակ Մխիթարյան («Օրինաց երկիր») եւ Վլադիմիր Բադալյանը («Ժողպատգամավոր»):
Սեւծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովը ստեղծվել է 1993 թվականին Թուրքիայի նախաձեռնությամբ: Կազմակերպությանը անդամակցում են Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Թուրքիան, Հունաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Ուկրաինան եւ Վրաստանը:
Արմեն Զաքարյան