Մատչելիության հղումներ

Սերգեյ Իվանով. «Ռուսաստանը Վրաստանի հետ սահմանին կտեղակայի երկու նոր ռազմակայան»


«Ռուսաստանը Վրաստանից իր ռազմակայանները վերջնականապես դուրս բերելուց առաջ Վրաստանի հետ սահմանին կտեղակայի երկու նոր ռազմակայան», - երկուշաբթի օրը հայտարարել է Ռուսաստանի պաշպանության նախարար Սերգեյ Իվանովը:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Իվանովը նշել է, թե ռազմակայաններից առաջինը կտեղակայվի Դաղստանի Բոտլիխի շրջանում՝ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ սահմանի մոտ, մյուսը՝ Կարաչաեւո-Չերկեսիայում:

«Նոր ռազնակայաններ տեղակայելու համար մենք դեռ 3,5 տարի ժամանակ ունենք» - ասել է Իվանովը՝ ավելացնելով, թե «դրանք լինելու են որակապես նոր ռազմակայաններ, քանի որ տեղակայվելու են լեռներում»:

«Մենք այդտեղ կտեղակայենք լեռնային բրիգադներ, որոնք հրասայլերի եւ այլ ծանր զրահատեխնիկայի կարիքը չեն ունենա, սակայն համալրված կլինեն ուղղաթիռներով: Այդ ռազմակայանների անձնակազմերի համար անհրաժեշտ կլինի մագլցելու եւ բարձր լեռնային գոտիներում գործելու ունակություն: Բացի այդ, մենք նաեւ կունենանք սահմանապահների կարիք՝ Վրաստանի տարածքից ահաբեկիչների մուտքը Ռուսաստան կանխելու համար», - հայտարարել է Սերգեյ Իվանովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG