Մատչելիության հղումներ

Ընդդիմության ցույցը Բաքվում կայացել է


Շաբաթ օրը հազարավոր մարդիկ են դուրս եկել Բաքվի փողոցները՝ պահանջելու Ադրբեջանում արդար ընտրությունների անցկացում եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացում:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, միջազգային հանրության ճնշման տակ իշխանությունները ստիպված եղան արտոնել Ադրբեջանի «ընդդիմադիր եռյակի»՝ Մուսավաթ, Ազգային ճակատ եւ Ժողովրդավարական կուսակցությունների կազմակերպած ցույցը:

Բաքվի ոստիկանության տվյալներով, ցույցին մասնակցում էր շուրջ 3 հազար մարդ, մինչդեռ կազմակերպիչների տվյալներով, դրանց թիվը հասնում էր մի քանի տասնյակ հազարի:

Ցուցարարները տանում էին պաստառներ, որոնց վրա գրված էր «Ո’չ միապետությանը», «Մենք ցանկանում ենք արդար քվեարկություն» եւ «Բո'ւշ, մենք ցանկանում ենք ազատություն»:

Ադրբեջանի ընդդիմության նախորդ՝ մայիսի 21-ի ցույցը իշխանությունների կողմից դաժանաբար ցրվել էր, ընդդիմության տասնյակ ակտիվիստներ կալանավորվել էին ոստիկանության կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG