Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը չի խախտել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը»


Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը այսօր լրագրողներին հայտնել է, որ սպառազինությունը տեղափոխելով Վրաստանի ռազմակայանից Հայաստան, Ռուսաստանը չի խախտել Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին պայմանագիրը:

«Դա համաձայնագրի խախտում չէ, որովհետեւ սպառազինությունը տեղակայվել է ռուսաստանյան ռազմակայանում, այլ ոչ թե փոխանցվել Հայաստանին», - ադրբեջանական «Թրենդ» գործակալության փոխանցմամբ, ասել է Ադրբեջանի արտգործնախարարը՝ ավելացնելով. - «Մենք այլ տեսանկյունից ենք մոտենում հարցին՝ սպառազինության տեղափոխումը սխալ քայլ է, քանզի տարածաշրջանում հակամարտություն կա, եւ մենք ավելի շատ ապառազմականացման, քան ռազմականացման կարիքն ունենք»:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG