Մակեդոնիայի ֆուտբոլի ազգային եւ երիտասարդական հավաքականները այսօր երեկոյան կժամանեն Երեւան, եւ վաղը նախապես ծրագրված ժամերին տեղի կունենան 2006 թվականի աշխարհի առաջնության նախընտրական փուլի Հայաստան – Մակեդոնիա երիտասարդական եւ ազգային հավաքականների հանդիպումները:
«Այսօր երեկոյան ժամը 20-ին մոտ Մակեդոնիայի ազգային եւ երիտասարդական հավաքականները եւ Մակեդոնիայի պաշտոնական պատվիրակությունը կժամանեն Երեւան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում հավաստիացրեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամլո քարտուղար Արայիկ Մանուկյանը:
Անդրադառնալով ավելի վաղ DPA գործակալության հաղորդագրությանը, ըստ որի Թուրքիայի թռիչքների վերահսկման կենտրոնը արգելել էր մակեդոնացի մարզիկներին տեղափոխող ինքնաթիռին թռչել իր տարածքով, Մանուկյանը ասաց, որ «խնդիրն արդեն լուծված է»:
«Ժամանելու հետ կապված կային տեխնիկական խնդիրներ: Իմ ունեցած՝ պաշտոնապես հաստատված տեղեկություններով, Մակեդոնիայի իշխանությունները այդ խնդիրը արդեն լուծել են», - ավելացրեց Արայիկ Մանուկյանը:
Միսակ Գրքեաշարյան