Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետը մեկնում է Ճապոնիա


Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը երկուշաբթի օրը մեկնելու է Ճապոնիա, որտեղ մարտից գործում է Էքսպո-2005 համաշխարհային ցուցահանդեսը:

Անդրանիկ Մարգարյանը կմասնակցի ցուցահանդեսում կազմակերպվելիք Հայկական ազգային օրերին: Այիչի նահանգում բացված ցուցահանդեսը, որի կարգախոսն է «Բնության իմաստնությունը», կգործի մինչեւ աշուն: Այն արդեն այցելել են բազմաթիվ երկրների ղեկավարներ:

Ինչպես հաղորդում է «Ասոշեյթեդ Փրես» գործակալությունը, Հայաստանի վարչապետը Ճապոնիայում կմնա մինչեւ հունիսի 9-ը:


Արմեն Դուլյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG