Չորեքշաբթի օրը կառավարության նիստում հաստատվեց 2006-2008 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որով նախատեսվում է բյուջետային ծախսերի շոշափելի բարձրացում:
Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյանը նիստից հետո լրագրողներին ներկայացրեց որոշ մանրամասներ։ Ըստ միջնաժամկետ ծրագրի կանխատեսումների, Հայաստանի տնտեսությունը միջին հաշվով կաճի 6 տոկոսով, սղաճը կլինի 3 տոկոս։
Ինչ վերաբերում է պետական եկամուտներին, ապա միայն 2006 թվականին դրանք կավելան 53 միլիարդ դրամով։ Բնականաբար, այդքանով էլ կավելանան պետական ծախսերը:
Լրացուցիչ գումարի կեսը կուղղվի սոցիալական ոլորտին, ինչը հնարավորություն կտա բարձրացնել այդ բնագավառների աշխատողների աշխատավարձերը: Ուսուցիչների միջին աշխատավարձը այս տարվա 50,5 հազար դրամից հաջորդ տարվա վերջին կհասնի 58 հազար դրամի, 2007-ին՝ 64, իսկ 2008-ին՝ արդեն 70 հազար դրամի։ Մոտավորապես նույնպիսի աճ կունենան նաեւ բուժաշխատողների եւ պետական ծառայողների աշխատավարձերը։
Ըստ փոխնախարարի, առաջիկա երեք տարիների կենսաթոշակներն ու ընտանեկան նպաստները ամեն տարի միջին հաշվով կաճեն 1500-2000 հազար դրամով։ Հարկ է նկատել, սակայն, որ առաջիկա տարիների բյուջետային կանխատեսումներն արված են առանց սակագների հնարավոր աճը հաշվի առնելու: Ուստի Պավել Սաֆարյանը չբացառեց, որ նման տարբերակի դեպքում ծրագրային թվերը նույնպես աճեն:
Խոսելով ռազմական ոլորտի հատկացումների մասին, Պավել Սաֆարյանը ասաց, թե առաջիկա տարիներին ռազմական ծախսերի բավականին մեղմ աճ է նախատեսվում. դրանք կկազմեն երկրի համախառն ներքին արդյունքի մոտ 3 տոկոսը:
Ատոմ Մարգարյան