Հունիսի 1-ից Ախալքալակի ATV-12 եւ Նինոծմինդայի «Փարվանա» հեռուստաընկերությունները իրենց հեռարձակումներում ունենալու են նաեւ ամենօրյա լրատվական հաղորդումներ՝ հայերեն, ռուսերեն եւ վրացերեն լեզուներով:
«Ա-Ինֆո» գործակալության տեղեկացմամբ, նախօրեին Ախալքալքում եւ Նինոծմինդայում տեղի են ունեցել նաեւ նշված հեռուստաընկերությունների լրատվական բաժինների շնորհանդեսները:
Ծրագիրն իրականացվել է «Ինտերնյուզ» կազմակերպության ֆինանսական հովանավորությամբ, որը մասնագիտական վերապատրաստման մի շարք դասընթացներ է անցկացրել ATV-12-ի եւ «Փարվանա»-ի աշխատակիցների համար: