Եվրամիության Սահմանադրության հարցով Ֆրանսիայում անցկացված հանրաքվեի ձախողման կաօպակցությամբ հրաժարական է տվել երկրի կառավարությունը՝ վարչապետ Ժան-Պիեր Ռաֆարենի գլխավորությամբ:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ընդունել է հրաժարականը եւ նոր կառավարություն ձեւավորելու պարտականությունը դրել Դոմինիկ դե Վիլպենի վրա, որը մինչ այդ զբաղեցրել է Ֆրանսիայի արտգործնախարարի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները:
Իսկ «Ռոյթեր» գործակալության փոխանցմամբ, Եվրամիության Սահմանադրության հարցով Հոլանդիայում չորեքշաբթի օրը անցկացվող հանրաքվեին սպասվում է շուրջ 11,6 միլիոն հոլանդացիների մասնակցությունը:
Չնայած երկրի իշխանությունների բազմաթիվ կոչերին, անցկացված հարցումները ցույց են տվել, որ հոլանդացիների մեծամասնությունը հակված են հետեւել ֆրանսիացիների օրինակին եւ «ոչ» ասել միացյալ Եվրոպայի Սահմանադրությանը:
Բացի Ֆրանսիայից եւ Հոլանդիայից, Եվրամիության Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե է անցկացվելու Էստոնիայում, Դանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Պորտուգալիայում: