«Երեւանում կկառուցվի Ռուս Ուղղափառ եկեղեցու տաճար, հատկացվել է տարածք», - Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդի հետ Մոսկվայում երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
«Տարածքը գտնվում է Երեւանի մուտքի մոտ՝ շատ գեղեցիկ վայրում, որտեղից բացվում է քաղաքի եւ արվարձանների հոյակապ տեսարան: Հնարավոր է, երբեւէ մենք էլ այդտեղ եկեղեցի կառուցենք», - ըստ «ՌԻԱ-Նովոստի» գործակալության, ասել է Վեհափառ Հայրապետը:
«Երեւանում քիչ եկեղեցիներ կան: Ամբողջ քաղաքում դրանք 16-ն են, մինչդեռ բնակչության թիվը շուրջ 900 հազար մարդ է», - ասել է Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ավելացնելով. «Շատ եկեղեցիներ Երեւանում, այդ թվում՝ ուղղափառը, ինչպես եւ Մոսկվայում, քանդվել են»:
Գարեգին Երկրորդը նաեւ նշել է, թե ներկայումս Հայաստանի մայրաքաղաքում կառուցվում են 5 եկեղեցիներ, որոնցից 3-ը Վեհափառ Հայրապետը նախատեսում է օծել արդեն այս տարի: