Միացյալ Նահանգների սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամ Նորմ Քոլմանը Հայաստան է եկել «ավելի լավ պատկերացում կազմելու համար, թե ինչ կարելի է անել ամրապնդելու ու խորացնելու համար հայ-ամերիկյան հարաբերությունները, պարզելու, թե ինչ է մտադիր կամ նպատակահարմար գտնում անել հայկական կողմը՝ ուժեղացնելու համար իր տնտեսական, քաղաքական եւ այլ ասպեկտները»:
Երեքշաբթի օրվա առաջին կեսին սենատոր Քոլմանը արդեն հանդիպումներ էր ունեցել Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի եւ ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանի հետ:
Դրանց ավարտին «Ազատություն» ռադիոկայանի հետ բացառիկ հարցազրույցում պատասխանելով հարցին, թե ինչպես է գնահատում քաղաքական եւ ժողովրդավարական իրավիճակը Հայաստանում, եթե հաշվի առնենք, որ մեզ մոտ դեռեւս ժողովրդավարական հեղափոխությունների ալիքը չի հասել, Նորմ Քոլմանը ասաց. - «Միայն ընտրությունները չէ, որ իրենց հետ ժողովրդավարություն են բերում, կարեւոր է նաեւ շուկայի ազատականացումն ու ժողովրդավարացումը: Այսօր մենք Հայաստանում տնտեսության աճ ենք տեսնում, մեծ թափով առաջ ենք գնում «Հազարամյակի մարտահրավերների» օգնության ծրագրում, եւ վերջապես հաջորդ ընտրություններում, կարծում եմ, դուք այս երկրում ժողովրդավարության ուժեղացում կտեսնեք: Այո, պետք է սպասել մինչեւ մյուս ընտրությունները: Դա է ժողովրդավարությունը. չէ՞ որ դուք կայունություն եք ուզում, ոչ թե հակառակը»:
Ամերիկացի սենատորի փոխանցմամբ, այժմ իրենք սպասելու են հերթական ընտրություններին, բայց այդ ընթացքում նույնպես գործելու են:
«Այս ընթացքում մենք ակտիվ աշխատելու ենք Հայաստանի տնտեսությունն ուժեղացնելու ուղղությամբ՝ ավելի լավ միջավայր ստեղծելով ազատ ժողովրդավարական գործընթացների համար», - ասաց Քոլմանը: - «Դա է պատճառը, որ «Հազարամյակի մարտահրավերների» օգնության ծրագրում Հայաստանն առաջիններից է ու հավակնում է ստանալ ավելի քան 150 միլիոն դոլար, ինչը կօգնի զարգացնել ենթակառուցվածքները, տնտեսական առումով նոր հնարավորություններ ստեղծել նախ եւ առաջ մարզերում եւ կրճատել աղքատությունը»:
Նորմ Քոլմանը ներկայացնում է Միացյալ Նահանգների հանրապետական կուսակցությունը եւ այն սենատորների թվում է, ովքեր ստորագրել են նախագահ Բուշին ուղղված նամակի տակ՝ կոչ անելով Միացյալ Նահանգների նախագահին իր ամենամյա ելույթում ցեղասպանություն որակել հայերի հանդեպ դարասկզբին Օսմանյան կայսրությունում իրականացվածը:
Պատասխանելով հայ-ամերիկյան հարաբերություններին վերաբերող հարցին, սենատորը կարծիք հայտնեց, որ դրանք «բավականին խորն են ու դրական միտում ունեն»: Քոլմանի խոսքերով, ամերիկացիները հետաքրքրված են Հայաստանում «օրենքի իշխանության ուժեղացմամբ ու կոռուպցիայի կրճատմամբ»:
«Կարծում եմ, Հայաստանը հետաքրքրված է, որ մենք ավելի վճռական լինենք Թուրքիայի կողմից շրջափակումը վերացնելու հարցում, ինչը շատ պրոբլեմատիկ հարց է, քանի որ մենք չենք ուզում Հայաստանը տեսնել մեկուսացած», - Հայաստանի ակնկալիքներին անդրադարձավ սենատորը: - «Գիտեմ, որ հայերը Վաշինգտոնից սպասում են նաեւ ավելի բաց քննարկել ու խոսել ցեղասպանության խնդրի մասին: Կոնգրեսը դա արդեն արել է, բայց նախագահի վարչակազմը՝ դեռ ոչ»:
«Մի խոսքով, երկուստեք կան հարցեր, որոնց առումով կողմերը դրական զարգացում են ակնկալում: Դա է միջազգային հարաբերությունների էությունը: Լավ նորությունն այն է, որ մեր երկրները լավ հարաբերություններ ունեն եւ ըստ իս՝ ճիշտ ճանապարհով ենք առաջ գնում», - եզրափակեց Նորմ Քոլմանը:
Եռօրյա այցի ընթացքում Քոլմանը հանդիպելու է երկրի առաջին դեմքերի ու որոշ նախարարների հետ, այցելելու է Եղեռնի զոհերի հուշահամալիր ու մասնակցելու է Գաֆեսճյան հիմնադրամի կազմակերպած մի քանի միջոցառումների:
Նանե Աճեմյան