Մատչելիության հղումներ

Արազ Ազիմով. «Անհրաժեշտ է օգտագործել բոլոր ձեւաչափերը»


Երկուշաբթի օրը Բաքվում Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպումից զատ, տեղի կունենա նաեւ Օսկանյանի եւ Մամեդյարով առանձին հանդիպում՝ առանց համանախագահների մասնակցության:

«Մենք Վարդան Օսկանյանի հետ առանձին հանդիպման հույս ունենք: Առանձին հանդիպումները համանախագահների մասնակցությամբ նույնպես արդյունավետ են, սակայն անհրաժեշտ է օգտագործել բոլոր ձեւաչափերը», - day.az-ի տեղեկացմամբ, հայտարարել է Արազ Ազիմովը:

Անդրադառնալով բանակցային գործընթացին, Ադրբեջանի փոխարտգործնախարարը առանձնացրել է «գործընթացում նկատվող ակտիվացումը»:

«Հայկական կողմի մոտ ձեւավորվում են դրական միտումներ: Նկատվում է դիրքորոշումների մոտեցում: Այժմ գործընթացը ստանում է նոր խթան», - գտնում է Արազ Ազիմովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG