Մատչելիության հղումներ

Շարլ Ազնավուրը այցելեց Թբիլիսի եւ Ախալքալակ


Աշխարհահռչակ հայազգի երգիչ Շարլ Ազնավուրը կիրակի օրը մի քանի ժամ է անցկացրել Ախալցխայում, որտեղ տեղի իշխանությունները նրան շնորհել են «Ախալցխայի պատվավոր քաղաքացի» կոչումը: Ազնավուրը Վրաստան էր մեկնել երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու հրավերով:

Ախալցխայում դեռ պահպանվել են այն տան փլատակները, որտեղ ծնվել է երգչի հայրը: Ազնավուրը այցելել է տեղի հին գերեզմանատունը, որտեղ թաղված են իր նախնիները:

Կիրակի օրը Թբիլիսիում Շարլ Ազնավուրը հանդիպել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հետ:

«1996 թվականին առաջին այցի ժամանակ Թբիլիսին ինձ վրա թողել էր մռայլ եւ գորշ քաղաքի տպավորություն, իսկ հիմա այն լուսավոր է եւ գունեղ», - կայացած զրույցի ընթացքում ասել է Ազնավուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG