Կիրակի երեկոյան վրաց-օսական հակամարտության գոտում տեղի է ունեցել զինված միջադեպ, որի արդյունքում զոհվել է հինգ մարդ:
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, միջադեպը տեղի է ունեցել սահմանամերձ Քուրտա գյուղի մոտակայքում, երբ օսերի խումբը «ՈւԱԶ» ավտոմեքենայով փորձել է գրոհել Վրաստանի ոստիկանության պահակակետը:
Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում զոհվել են մեկ վրաստանցի ոստիկան, մեքենայի վարորդն ու ուղեւորներից 3-ը: Կան նաեւ վիրավորներ (ինչպես վրացական, այնպես էլ օսական կողմից), ովքեր տեղափոխվել են Քուրտա գյուղի հիվանդանոց:
Ըստ նախնական տեղեկությունների, հարձակումը կազմակերպել են օսական կամավորական ջոկատների ներկայացուցիչները: Իրավիճակը պարզելու նպատակով հակամարտության գոտի է մեկնել Վրաստանի ներքին գործերի նախարար Վանո Մերաբիշվիլին: