Մատչելիության հղումներ

«Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքիան եւ Հայաստանը ապագայում կարող են միանալ ՎՈւԱՄ-ին»


Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակ Վլադիմիր Լիտվինը շաբաթ օրը կարծիք է հայտնել, թե հնարավոր է, որ ապագայում ՎՈւԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպությանը միանան Ռուսաստանը, Ղազախստանը, Թուրքիան եւ Հայաստանը:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ, Յալթայում կայացած ՎՈւԱՄ խորհրդարանական վեհաժողովի երկրորդ նիստում Լիտվինը նշել է, թե կազմակերպության գործունեության ընդլայնումը եւ դերի բարձրացումը կարող է բերել սեւծովյան-կասպյան տարածաշրջանում կայունության, ժողովրդավարության եւ կայուն զարգացման գոտու ստեղծմանը:

ՎՈւԱՄ խորհրդարանական վեհաժողովի հաջորդ նիտը տեղի է ունենալու 2006 թվականին Մոլդովայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG