Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասյեն ուրբաթ օրը Բաքվում ասել է, որ Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացը «արագացում է ապրում երկու ուղղություններով»:
Ինչպես Բաքվից փոխանցել է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության թղթակիցը, Ֆասյեն ասել է, որ ուղղություններից մեկը «զինված ուժերի դուրսբերումն է Լեռնային Ղարաբաղին հարող շրջաններից», երկրորդը՝ «Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը»:
Ֆրանսիացի դիվանագետը հրաժարվել է մանրամասներ հաղորդել՝ փաստարկելով, թե դրա համար պետք է ունենա Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնությունը:
Բեռնար Ֆասյեն վերահաստատել է, որ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ այս ամիս ավելի վաղ Վարշավայում կայացած հանդիպման ժամանակ սահմանվել են հետագա բանակցությունների հիմնական ուղղությունները:
Բեռնար Ֆասյեն եւ Մինսկի խմբի մյուս երկու համանախագահները՝ ամերիկացի Սթիվեն Մանը եւ ռուսաստանի Յուրի Մերզլյակովը, Բաքվում ուրբաթ օրը տարածաշրջանային այցի շրջանակներում հերթական քաղաքական խորհրդակցություններ են անցկացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
Բեռնար Ֆասյեն նաեւ հայտնել է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հերթական հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ, նախատեսվում է անցկացնել հունիսի կեսերին: