Մատչելիության հղումներ

Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության պատվիրակությունը մեկնել է Վրաստան


Հինգշաբթի օրը երկօրյա ճանաչողական այցով Վրաստան է մեկնել Հայաստանի գիտության եւ կրթության նախարար Սերգո Երիցյանի գլխավորած պատվիրակությունը:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսային զրույցում նախարար Երիցյանը հայտնեց, թե հանդիպելու է վրաստանցի իր գործընկեր Կախա Լոմայայի հետ, այցելելու է Թբիլիսիի հայկական պանթեոն:

Պատվիրակությունը, որի կազմում են Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի եւ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռեկտորները, կայցելի Թբիլիսիի հայկական դպրոցներ: Նախատեսված են նաեւ հանդիպումներ Վրաստանի գյուղատնտեսական համալսարանի եւ Մանկավարժական համալսարանի դասախոսական կազմի եւ ուսանողների հետ:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG