Իրենց երկրների պատվիրակությունների կազմում չորեքշաբթի օրը Բաքու - Թբիլիսի - Ջեյհան նավթատար խողովակաշարի բացման հանդիսավոր արարողությունը մասնակցել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մանը, Բեռնար Ֆասիեն եւ Յուրի Մերզլյակովը:
«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվելու են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերը, ինչպես նաեւ հստակեցվելու են հունիսին կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման վայրը եւ ժամկետը:
Ադրբեջանական ANS գործակալությունը, մինչդեռ, հաղորդում է, որ արտգործնախարար Մամեդյարովը հայտնել է, թե Մինսկի խմբի համանախագահները կրկին, արդեն տարածաշրջանային այցի շրջանակներում, Բաքու կժամանեն մայիսի 27-ին: Ըստ Մամեդյարովի, կքննարկվեն Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վարշավայում կայացած հանդիպման արդյունքները եւ բանակցային գործընթացի հետագա ընթացքը:
Հայաստանի արտգործնախարարության մամլո խոսնակ Համլետ Գասպարյանը «Ազատություն» ռադիակայանին հայտնեց, որ Վարշավայում նախագահների հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները նշել էին, թե սկսվում է բանակցային գործընթացի նոր փուլ, որի ընթացքում կկայանա համանախագահների այցը տարածաշրջան:
«Սակայն այցի ժամկետները հստակեցված չեն», - ասաց Գասպարյանը:
Կարինե Քալանթարյան