Մատչելիության հղումներ

«Վրաստանը կաջակցի Բելառուսի ժողովրդավարացման գործընթացին»


Վրաստանի Եվրաինտերգրման հարցերով նախարար Գեորգի Բարամիձեն հայտարարել է, թե պաշտոնական Թբիլիսին կաջակցի Բելառուսի ժողովրդավարացման գործընթացին:

«Կավկազպես» գործակալության փոխանցմամբ, Բարամիձեն ասել է, թե բելառուսական իշխանությունները «պետք է դադարեցնեն անօրինական ձերբակալությունների պրակտիկան եւ զարկ տան ժողովրդավարական բարեփոխումներին»:

«Մենք հարգում ենք Բելառուսի պետականությունը, սակայն կարծում ենք, որ պաշտոնական Մինսկը պետք է կատարի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի բանաձեւերը», - ասել է Բարամիձեն Շվեդիայում կայացած Եվրատլանտյան խորհրդի նիստի ժամանակ:


Գեւորգ Ստամբոլցյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG