Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Պյոտր Պորոշենկոն չի բացառում, որ Ուկրաինան կարող է խաղաղապահներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Պորոշենկոն, ըստ «Ռեգնում» գործակալության, այդ մասին հայտարարել է Ժիտոմիրում՝ մեկնաբանելով երկրի արտգործնախարար Բորիս Տարասյուկի՝ մայիսի 19-ին Բաքվում արած հայտարարությունը, որով վերջինս արտահայտել էր Ուկրաինայի արտաքին գերատեսչության պատրաստակամությունը հակամարտության կարգավորման նպատակով զինվորականներ ուղարկել Լեռնային Ղարաբաղ:
Պորոշենկոն պարզաբանել է, թե դրա համար անհրաժեշտ է հակամարտող կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի համաձայնությունը:
«Որոշումը կքննարկվի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստում, համապատասխան դիմում կներկայացվի կառավարությանը», - ավելացրել է նա:
Ուկրաինայի արտգործնախարարի հիշյալ հայտարարությունը քննադատության է ենթարկել երկրի խորհրդարանի ազգային անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեորգի Կրյուչկովը:
«Արտաքին գործերի նախարարը փոքր-ինչ չափազանցրել է, երբ խոսել է Լեռնային Ղարաբաղ խաղաղարար կոնտինգենտ ուղակելու պատրաստակամության մասին», - ասել է Կրյուչկովը՝ ավելացնելով, թե նման հայտարարություն անելուց առաջ «հարկավոր է իմանալ Գերագույն Ռադայի կարծիքը հարցի առնչությամբ»: