Մատչելիության հղումներ

Վիկտոր Խրիստենկո. «Գունավոր հեղափոխությունները չեն ազդի ԱՊՀ էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման վրա»


«Գունավոր հեղափոխությունները չեն ազդի ԱՊՀ երկրներում էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման վրա», - Մոսկվայում երկուշաբթի օրը հայտարարել է ԱՊՀ Տնտեսական խորհրդի նախագահ, Ռուսաստանի արդյունաբերության եւ էներգետիկայի նախարար Վիկտոր Խրիստենկոն:

«Ինչքան ամուր է էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտի ենթակառուցվածքային համակարգ ձեւավորող ոլորտների գործունեությունը՝ այնքան կայուն է ոչ միայն տնտեսությունը, այլեւ՝ իրավիճակը այդ երկրներում», - «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, ասել է Խրիստենկոն:

Նա տեղեկացրել է, որ ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստում ընդունվել է էլեկտրաէներգիայի ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգը, որը հաստատվելու է հունիսի սկզբին Թբիլիսիում կայանալիք ԱՊՀ անդամ պետությունների Կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG