Մատչելիության հղումներ

ՎԶԵԲ-ը կընդլայնի իր գործունեությունը նախկին խորհրդային հանրապետություններում


«Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը նախկին խորհրդային հանրապետություններում», - բանկի տնօրենների խորհրդի տարեկան նիստում կիրակի օրը Բելգրադում հայտարարել է ՎԶԵԲ-ի նախագահ Ժան Լեմյերը:

Ռուսաստանյան «ՌԻԱ-Նովոստի» գործակալության փոխանցմամբ, Լեմյերը նշել է, թե 1991 թվականին Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայում, ինչպես նաեւ Ասիայում շուկայական բարեփոխումներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծված բանկը ներկայումս գործում է 27 երկրներում:

«Քանի որ փոխվում են քաղաքական եւ տնտեսական իրողությունները, պետք է փոխվի նաեւ բանկի քաղաքականությունը, այդ թվում նաեւ՝ աշխարհագրական», - նշել է ՎԶԵԲ-ի նախագահը՝ ավելացնելով, թե հաջորդ տարեկան նիստում կներկայացվի բանկի նոր հնգամյա ծրագիրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG