Մատչելիության հղումներ

Հունիսի սկզբից «Լյուֆթհանզա»-ն կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Երեւան եւ Թբիլիսի


Հունիսի 2-ից գերմանական «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը կսկսի կանոնավոր չվերթեր իրականացնել Մյունխենից Երեւան, իսկ հունիսի 5-ից՝ Մյունխենից Թբիլիսի:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, թռիչքները՝ շաբաթական երեքական անգամ, կիրականացվեն ժամանակակից ու հարմարավետ ինքնաթիռներով:

Ներկայումս «Լյուֆթհանզա» ավիաընկերությունը գերմանական Ֆրանֆուրտ, Մյունխեն, Շտուտգարտ, Համբուրգ եւ Դյուսելդորֆ քաղաքներից շաբաթական 147 թռիչք է իրականացնում դեպի ԱՊՀ երկրների քաղաքներ, այդ թվում՝ Երեւան, Թբիլիսի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ, Կիեւ, Բաքու, Մինսկ եւ այլն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG