Մատչելիության հղումներ

Բանակցություններում «դրական տեղաշարժ կա» Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում


Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հայ-ադրբեջանական բանակցություններում Հայաստանի համար կարգեւորագույն՝ կարգավիճակի հարցում «դրական տեղաշարժ կա»:

«Հայաստանի համար, կարգեւորագույն եթե ասում ենք՝ կարգավիճակը նկատի ունենք, եւ այնտեղ իսկապես որոշ դրական տեղաշարժ կա», - երեկ ուշ երեկոյան Հանրային հեռուստատեսության եթերում ասել է Վարդան Օսկանյանը:

Անդրադառնալով ադրբեջանական կողմի հայտարարություններին հայկական կողմից տարածքներ վերադարձնելու մասին, նախարարը ասաց. - «Ես շեշտել Էի, որ այն առաջընթացը, որ արձանագրվել Է նախագահների վարշավյան հանդիպման ընթացքում, տեղավորվում Է մեր սկզբունքային մոտեցումների շրջանակներում, եւ դրանով նպատակ ունեի պատասխանել նաեւ Ադրբեջանի արտգործնախարարի կողմից արված հայտարարությանը, թե հայկական կողմը պատրաստ Է իբր յոթ շրջաններ վերադարձնելու: Ու նաեւ՝ որպեսզի ենթադրություններ չարվեն, թե այն առաջընթացը, որի մասին խոսել ենք, վերաբերում Է ինչ-որ տարածքների վերադարձին»:

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային հարցերից մեկը Ղարաբաղի ոչ անկլավային վիճակն Է, եւ սա բանակցության ենթակա չԷ, ինչպես Ղարաբաղի կարգավիճակը մեզ համար բանակցային թեմա չԷ», - ավելացրել է Հայաստանի արտգործնախարարը՝ կարգավորման փաթեթի մասին էլ ասելով. - «Այնտեղ հիմնական չորս տարր կա՝ կարգավիճակի, տարածքների, փախստականների եւ անվտանգության խնդիրներ: Եվ մենք յուրաքանչյուրի հետ կապված քննարկումներ ենք անցկացրել. որոշ հարցերում կան ընդհանրություններ, որոշ հարցերում կան լուրջ տարաձայնություններ»:

Մայիսի 15-ին Վարշավայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցություններից հետո, Օսկանյանի խոսքերով, կրկին առաջացել է երկու երկրների արտգործնախարարների հանդիպումների անհրաժեշտություն: Մինչ այդ հանդիպումը, հիշեցնենք, Օսկանյանը ասել էր, թե արտգործնախարարների բանակցությունները «սպառել են օրակարգը»:

«Հիմա կարող եմ արձանագրել, որ արդեն նախարարների հանդիպման անհրաժեշտություն կա, քանի որ մեզ համար նոր դաշտ Է բացվել՝ նախագահների այդ հանդիպումից հետո, եւ մենք արդեն խոսելիք ունենք եւ աշխատանք ունենք անելու», - ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG