Մատչելիության հղումներ

Մոսկվայում կհանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչները


Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության փոխնախարարները մայիսի 25-ին Ռուսաստանի մայրաքաղաքում լիագումար նիստում քննարկելու են «իրավիճակը ՀԱՊԿ տարածքում, ռազմական եւ քաղաքական դրությունը Աֆղանստանում»:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը հաղորդել է, որ լիագումար նիստում քննարկվելու են նաեւ 2006-2010 թվականներին ՀԱՊԿ անդամ երկրների միջպետական համագործակցության ամրապնդման հիմնական միջոցառումների ծրագրի նախագիծը, կազմակերպության շրջանակներում հավաքական անվտանգության համակարգի ձեւավորումն ու զարգացումը, այլ հարցեր:

ՀԱՊԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը եւ Տաջիկստանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG