Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու դառնալ մինչեւ 2006 թվականի վերջը:
«Մեր հաշվարկներով, արդեն 2006 թվականի աշնանը Վրաստանը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի անդամության թեկնածու: Դրանից հետո մինչեւ անդամակցությունը ՆԱՏՕ-ին կմնա մեկ քայլ», - «Ռուսթավի-2» հեռուստաընկերությանը ասել է Օքրուաշվիլին Բրյուսելից, որտեղ մայիսի 18-ին մասնակցում էր ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի անհատական գործընկերության ծրագրի (IPAP) իրականացման ընթացքի քննարկմանը:
Օքրուաշվիլու փոխանցմամբ, ՆԱՏՕ-ի անդամ երկրների դեսպանները դրական են գնահատել Վրաստանի կողմից ծրագրի կատարման ընթացքը: Նախարարը, այդուհանդերձ, համարում է, որ անհատական գործընկերության ծրագիրը ավարտելու եւ նոր՝ արդեն ՆԱՏՕ-ին անդամակցություն ենթադրող ծրագիրը սկսելու համար Վրաստանը դեռ շատ անելիք ունի:
Չլուծված հակամարտությունները Աբխազիայում եւ Հարավային Օսիայում Օքրուաշվիլին նշել է որպես խոչընդոտ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:
«Սակայն դրանք կկարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով», - հավաստիացրել է Վրաստանի պաշտպանության նախարարը:
Իսկ Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը, «Իզվեստիա-Մեդիա» կենտրոնի փոխանցմամբ, ի պատասխան հարցի, թե որքանով են իրական Վրաստանի շանսերը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում, ասել է. - «Վրաստանը ՆԱՏՕ-ի ակտիվ գործընկերներից է: Թե ապագայում Վրաստանի հետ կարող են սկսվել անդամակցության շուրջ ինտենսիվ երկխոսություն [ինչը փոխհարաբերությունների ավելի բարձր փուլ է], կախված կլինի Անհատական գործընկերության ծրագրի իրականացումից: Հաջորդ փուլ անցնելը մեծապես կախված է այդ ծրագրի իրականացման արդյունքներից»:
Հրաչ Մելքումյան