Մատչելիության հղումներ

«Նյուսուիք»-ը հերքել է Ղուրանի պղծման մասին հաղորդումը


«Նյուսուիք»-ը հերքել է մայիսի 9-ին հրապարակված հոդվածում նշված փաստը, որ Գուանտանամոյում (Կուբա) անհարգալից են վերաբերվում Սուրբ Ղուրանին», - ասված է չորեքշաբթի օրը Երեւանում Միացյալ Նահանգների դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

Հոդվածին, որում ասվում էր, թե Գուանտանամոյում բանտարկյալների հարցաքննման ժամանակ պղծվել էր Ղուրանը, հաջորդեցին բողոքի երթեր ու ցույցեր ողջ մահմեդական աշխարհում, որոնց արդյունքում գրանցվեցին մահվան մի շարք դեպքեր, մասնավորապես Աֆղանստանում: «Նյուսուիքը», ըստ ԱՄՆ դեսպանատան հայտարարության, փորձել է ստուգել տեղեկատվության հավաստիությունը, եւ պարզվել է, որ ստացված նյութերը սխալ են մեկնաբանվել:

«Պաշտպանության դեպարտամենտը դիտարկել է Ղուրանի պղծման մեղադրանքները, ու դրանք հիմնավորող փաստեր չեն հայտնաբերվել», - նշված է հայտարարության մեջ: - «ԱՄՆ կառավարությունը կհետաքննի բոլոր հիմնավոր մեղադրանքներն ու կձեռնարկի համապատասխան քայլեր: Մենք դատապարտում ենք բողոքների ու բռնությունների հրահրման բոլոր գործողություններն ու ցավակցություն ենք հայտնում վիրավորվածներին ու զոհվածների ընտանիքներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG