Մատչելիության հղումներ

Քննարկվել են թուրք-ադրբեջանական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները


Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, բանակի գեներալ Իլքեր Բաշբուգի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ ռազամական համագործակցության զարգացման հեռանկարները:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, կողմերը նաեւ կարծիքներ են փոխանակել Հարավային Կովկասի քաղաքական եւ ռազմական իրավիճակի, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի վերաբերյալ:

Թուրք գեներալը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում՝ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը եւ «գրավյալ տարածքների» վերադարձը:

Բաշբուգի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով Բաքու է ժամանել երեքշաբթի օրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG