Մատչելիության հղումներ

Տարածքների վերադարձի մասին հայտարարությունները «չեն համապատասխանում իրականությանը»


«Հայկական ուժերի վերահսկողության տակ գտնվող շրջանների վերադարձի մասին ադրբեջանական կողմի հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը», - չորեքշաբթի օրը, մեկնաբանելով Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հայտարարությանը, իբր «Հայաստանը պատրաստ է վերադարձնել գրավյալ յոթ շրջանները», հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Համլետ Գասպարյանը:

«Արմենպրես»-ի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Եվրոպայի խորհրդի անդամ երկրների ղեկավարների Վարշավյան գագաթնաժողովի շրջանակներում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահաների վերջին հանդիպումը, Գասպարյանը պատասխանել է, որ հայկական կողմը դրական է գնահատում հանդիպումը, որը «եւս մեկ քայլ առաջ էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»:

«Նախագահների հանդիպումը հնարավորություն է տալիս նախարարական մակարդակով շարունակել հարցի քննարկումները Պրագյան գործընթացի շրջանակներում», - շարունակել է արտգործնախարարության խոսնակը: - «Վարշավյան հանդիպումը դրական է գնահատվել նաեւ միջազգային հանրության, մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից: Մինսկի խմբի համանախագահներն արդեն աշխատում են բանակցությունների առաջիկա ռաունդ կազմակերպելու ուղղությամբ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG