Մատչելիության հղումներ

Վրաստանը դրամական պարգեւ է խոստանում Բուշի այցի ժամանակ հայտնաբերված նռնակի մասին տեղեկությունների համար


Վրաստանի ներքին գործերի նախարարությունը սահմանել է 20 հազար լարիի (շուրջ 11 հազար դոլար) դրամական պարգեւ՝ մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի այցի ժամանակ հայտնաբերված նռնակի հետ կապված տեղեկությունների համար:

«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, երկուշաբթի օրը Վրաստանի ներքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է, թե «կերաշխավորվի մայիսի 10-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջորջ Բուշի՝ Թբիլիսիի Ազատության հրապարակում ելույթի ընթացքում կարմիր թաշկինակի մեջ փաթաթված նռնակի մասին միջադեպի բացահայտմանը աջակցած անձի անանությունը»:

Միջադեպի կապակցությամբ Վրաստանի իշխանությունները հայտարարել էին, թե դրա բուն նպատակը «մարդկանց վախեցնելն ու ուշադրություն գրավելն էր»:

Առաջին հաղորդագրություններում ասվում էր, թե անհայտ անձը մոտ 30-50 մետր հեռավորությունից նռնակ է նետել նախագահների ուղղությամբ: Նշվում էր նաեւ խորհրդային տարիներին արտադրված նռնակի տեսակը՝ ՌԴԳ-5:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG