Մատչելիության հղումներ

Հայաստանը «Ռուսաստանի բարեկամ» երկրների տասնյակում է


ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությունը հաղորդում է, որ «Բաշկիրով եւ գործընկերներ» ընկերությունը 1500 ռուսաստանցիների շրջանում անցկացրել է հարցում, պարզելու համար, թե ո՞ր երկրներն են ռուսաստանցիները համարում «բարեկամ» կամ Ռուսաստանի հանդեպ «ոչ բարյացկամ տրամադրված»:

Հարցվածների 36, 3 տոկոսը թիվ մեկ բարեկամ է անվանել Բելառուսը: Երկրորդ եւ երրորդ տեղերում են Գերմանիան՝ 19,6 եւ Ուկրաինան՝ 15, 8 տոկոսով: Առաջին տասնյակում տեղ են գտել Ֆրանսիան՝ 11,3, Չինաստանը՝ 9,5, Մեծ Բրիտանիան՝ 7,5, ԱՄՆ՝ 7,3, Հայաստանը՝ 4,5, Իտալիան՝ 4,3 եւ Ղազախստանը՝ 3,5 տոկոս:

Ի դեպ, ըստ հարցման արդյունքների, կան երկրներ, որոնք նշված են թե’ առաջին եւ թե’ երկրորդ ցուցակում:

Հարցվածների կարծիքով, Ռուսաստանի հանդեպ «ոչ բարյացկամ» եւ նույնիսկ «թշնամաբար» տրամադրված երկրների խումբը գլխավորում է ԱՄՆ-ը՝ 33,6 տոկոս: Երկրորդից չորրորդ տեղերում են նախկին խորհրդային երեք հանրապետություններ՝ Լատվիան՝ 19,5, Վրաստանը՝ 16,1 եւ Լիտվան՝ 14,9 տոկոս:

Ըստ սոցիոլոգների, դա հետեւանք է այդ երկրների վարած «հակառուսական քաղաքականության», ինչպես նաեւ Երկրորդ աշխարհամարտի արդյունքները վերանայելու մասին «բալթյան երկրների առաջնորդների հնչեցրած կարգախոսերի»:

«Վատ» երկրների առաջին տասնյակում են նաեւ Աֆղանստանը՝ 9,3, Էստոնիան եւ Իրաքը՝ 9, Ուկրաինան՝ 8, Իրանը եւ Չինաստանը՝ 5,5 տոկոս:

Հարցվածների 14,1 տոկոսը համոզված է, որ Ռուսաստանն ընդհանրապես չունի բարեկամ, իսկ 6,5 տոկոսի կարծիքով՝ ընդհանրապես չունի թշնամի:


Արմեն Քոլոյան, Պրահա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG