Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղում հաստատվել են 6 կուսակցությունների եւ մեկ դաշինքի ընտրացուցակները


Լեռնային Ղարաբաղի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շաբաթ օրը հաստատել է հունիսի 19-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած 6 կուսակցությունների եւ մեկ կուսակցական դաշինքի ընտրացուցակները:

«Ռեգնում» գործակալության փոխանցմամբ, Լեռնային Ղարաբաղի ԿԸՀ-ն հաստատել է նաեւ լրատվամիջոցներով քարոզարշավ իրականացնելու կարգը:

Երեքշաբթի օրվանից Լեռնային Ղարաբաղում պաշտոնապես կմեկնարկի խորհրդարանական ընտրություններին առաջադրված կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների քարոզարշավը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG