Երկուշաբթի օրը Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է Եվրոպայի Խորհրդի երրորդ գագաթնաժողովը:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալության փոխանցմամբ, գագաթնաժողովը նպատակ ունի առաջին հերթին նախանշել համաեվրոպական առաջին քաղաքական կազմակերպության դերը, որը «գնալով ավելի աղոտ է դառնում»՝ Եվրամիության գործառույթների ընդլայնմանը զուգահեռ:
Եվրախորհրդի հիմնական դերը մարդու իրավունքների եւ ժողովրդավարության տարածումն ու պաշտպանությունն է Եվրոպայում, մինչդեռ Եվրամիությունը իր հերթին ծրագրում է ստեղծել մարդու իրավունքների հարցերով գործակալություն:
«Չպետք է լինեն կրկնակի չափանիշեր, նոր բաժանարար գծեր Եվրոպայում: Եվրամիությունը չպետք է կրկնի մեր աշխատանքը, այլ պետք է օգտագործի Եվրախորհրդի փորձը, կառույցները եւ միջոցները», - գագաթնաժողովից առաջ հայտարարել է Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեն Լինդենը:
Գագաթնաժողովին մասնակցում է նաեւ Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Հայաստանի նախագահը Վարշավայում երկկողմ հանդիպումներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ:
Սպասվում է, որ գագաթնաժողովի շրջանակներում կարող է տեղի ունենալ նաեւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ:
Բանակցությունների ընթացքում ակնկալվում է, որ կողմերը կփորձեն երկխոսություն հաստատել դիվանագիտական հարաբերություններ չունեցող հարեւան երկրների միջեւ:
Հայասանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա երեքշաբթի օրը: