Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Հայկի Թալվիտիեն երեկ Բաքվում հայտարարել է, թե Հայաստանի եւ Արդբեջանի նախագահները Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններում պետք է «նոր մանդատ տան արտգործնախարարներին»:
Ինչպես փոխանցում է «Թուրան» գործակալությունը, Թալվիտիեն մամուլի ասուլիսում հիշեցնելով, որ Վարդան Օսկանյանի եւ Էլմար Մամեդյարովի վերջին հանդիպումը տեղի է ունեցել մարտ ամսին, դա բացատրել է նրանով, որ «արտգործնախարարների հանդիպումների օրակարգը սպառվել է»:
«Նրանց [արտգործնախարարներին] անհրաժեշտ է նոր մանդատ», - ասել է Եվրամիության հատուկ ներկայացուցիչը:
Հեյկի Թալվիտիեն հույս է հայտնել, որ Վարշավայում Եվրախորհրդի գագաթնաժողովի օրերին նախագահներ Քոչարյանը եւ Ալիեւը կհանդիպեն եւ նոր մանդատ կտան արտգործնախարարներին:
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը ուրբաթ օրը տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանը Վարշավա կմեկնի մայիսի 15-ին:
«Գագաթաժողովի շրջանակում, Մինսկի խմբի համանախագահների առաջարկությամբ, նախատեսվում է նաեւ հանդիպում Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ», - տեղեկացրել է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:
Լեոնիդ Զիլֆուղարյան