9 մարդ զոհվել եւ 23-ը վիրավորվել են ուրբաթ օրը Ուզբեկստանի Ֆերգանայի դաշտավայրում գտնվող Անդիժան քաղաքում սկսված հուզումների արդյունքում:
«Ֆրանսպրես» գործակալության փոխանցմամբ, մի խումբ զինված մարդիկ կեսգիշերից հետո հարձակում են գործել են Անդիժանի ուղղիչ-աշխատանքային գաղութի վրա՝ ազատ արձակելով այնտեղ գտնվող շուրջ 2 հազար բանտարկյալների: Ծագած փոխհրաձգության արդյունքում 9 մարդ զոհվել է, եւս 23-ը՝ վիրավորվել:
Ավելի ուշ զինված խումբը գրավել է Անդիժանի քաղաքապետարանի եւ անվտանգության ծառայության շենքերը: Քաղաքի կենտրոնական հրապարակում հավաքվել են շուրջ 50 հազար ցուցարարներ, որոնք պահանջում են Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովի հրաժարականը:
«Ասոշիեյթեդ Փրես» գործակալությունը հաղորդում է, թե գիշերային հարձակման նպատակը ծայրահեղականության մեջ մեղադրված 23 գործածարներին ազատելն է եղել:
«Մենք չենք պատրաստվում տապալել կառավարությունը: Մենք պահանջում ենք տնտեսական եւ հանրային ազատություններ», - ասել է ազատված գործարարներից Աբդուվոսիդ Էգոմովը՝ ավելացնելով, թե հարձակման պատասխանատվությունը կրում է «Աքրամիա» իսլամական խումբը:
«Աքրամիա» կրոնական խմբավորումը 1996 թվականին ստեղծել է «Հիզբ ուտ-Տահրիր»-ի (իսլամական շարժում, որին մեղադրում են «Ալ-Ղաիդա»-ի հետ կապերի մեջ) նախկին անդամ Աքրամ Յուլդաշեւը:
Հաղորդվում է նաեւ, որ Անդիժան է ժամանել Ուզբեկստանի նախագահ Իսլամ Կարիմովը: Ակնկալվում է, որ երկրի նախագահը ավելի ուշ Ազգային հեռուստատեսությամբ կդիմի ժողովրդին:
Ռուբեն Մելոյան