«Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպումը տեղի կունենա Վարշավայում մայիսի 15-ի երեկոյան», - հինգշաբթի օրը հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը:
Ադրբեջանական ANS գործակալությանը ռուսաստանցի դիվանագետը հայտնել է, թե համանախագահները մեծ սպասելիքներ ունեն երկու նախագահների հանդիպումից:
«Վերջին անգամ նախագահները հանդիպել են անցյալ տարվա սեպտեմբերին: Ներկայումս քննարկելու շատ հարցեր են կուտակվել: Մենք նախագահներին կներկայացնենք կոնկրետ հարցերից կազմված հանդիպման օրակարգը: Նրանք կարող են ընդունել կամ չընդունել մեր կողմից ներկայացված օրակարգը», - նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը:
Անդրադառնալով հանդիպման ձեւաչափին, Մերզլյակովը նշել է, թե ավանդաբար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անցկացնում են համատեղ հանդիպում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ, որի ընթացքում իրենց տեսակետն են հայտնում ստեղծված իրավիճակի շուրջ, ինչպես նաեւ նաեւ կողմերին տեղեկացնում նախագահների վերջին հանդիպման արդյունքների մասին: Դրանից հետո տեղի է ունենում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը:
Նախագահների առանձնազրույցից հետո Մինսկի խմբի համանախագահները տեղեկացվում են դրա արդյունքների մասին, եւ կողմերը նշում են բանակցային գործընթացի հետագա նոր ուղղությունները:
Մերզլյակովը նաեւ հաստատել է, թե նախագահների հանդիպումից մեկ օր առաջ՝ մայիսի 14-ին Վարշավայում համանախագահները կհանդիպեն Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: