Երեքշաբթի օրը Նորվեգիայի կառավարության եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի միջեւ ստորագրվել է հուշագիր Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում ծրագրեր իրականացնելու նպատակով 10 միլիոն դոլար հատկացնելու մասին:
«Կավկազպրես» գործակալության փոխանցմամբ, Նորվեգիայի կառավարությունը մտադիր է ֆինանսավորել Հարավային Կովկասում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի նախագծերը ժողովրդավարական կառավարման, էներգետիկայի եւ այլ ոլորտներում:
Նախկինում Նորվեգիան արդեն ֆինանսավորել է նմանատիպ մի շարք ծրագրեր Հարավային Կովկասում: Հայաստանում իրականացվել է մարդկանց ապօրինի վաճառքի դեմ պայքարի եւ թրաֆիքինգի զոհերի աջակցության ծրագիրը, Արդբեջանում՝ Արյան բանկի ստեղծման եւ ՁԻԱՀ- դեմ պայքարի, իսկ Վրաստանում՝ անչափահասների զբաղվածության հետազոտության ծրագրերը:
Իսկ ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը մտադիր է այս տարվանից Հայաստանում եւ Վրաստանում իրականացնել սննդամթերքի արտադրության եւ մթերման երկամյա ծրագիր: Համապատասխան համաձայնագրի ստորագրման նպատակով մայիսի 19-25-ը Հայաստան կժամանի ՄԱԿ-ի սննդի եւ գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Մարիա Կադլենչիկովան: