Մատչելիության հղումներ

Գերագույն հոգեւոր խորհուրդը մտահոգված է Վրաստանում հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված իրավիճակով


Մայիսի 10-11-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ գումարված Գերագույն հոգեւոր խորհրդը իր մտահոգությունն է հայտնել Վրաստանում հայկական եկեղեցիների շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ:

«Գերագույն հոգեւոր խորհուրդը անդրադարձել է Վրաստանում առկա վիճակին՝ կապված Վիրահայոց թեմի կարգավիճակի եւ հայկական եկեղեցիների ու վանքերի նկատմամբ դրսեւորվող ոտնձգությունների հետ», - հաղորդում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը՝ ավելացնելով, որ քննարկումների արդյունքում որոշվել է «եկեղեցական եւ պետական մակարդակներով շարունակել հետամուտ լինել հիշյալ խնդիրների բարվոք լուծմանը»:

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմը բազմիցս հայտարարել է հայկական հոգեւոր եւ մշակութային արժեքների հանդեպ բարբարոսական վերաբերմունքի բազմաթիվ օրինակների մասին, որոնցից ամենացայտունը Թբիլիսիում գտնվող Նորաշեն եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն է:

Անցած տարեվերջին Նորաշեն եկեղեցու բակում հայտնվել էին վրացական շիրմաքարեր, իսկ փետրվարին պղծվել էին եկեղեցու բակում գտնվող հայկական շիրմաքարերը:


(Լուսանկարում՝ Նորաշեն եկեղեցին Թբիլիսիում)

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG