Մատչելիության հղումներ

Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 2 ռազմագերիների


Չորեքշաբթի օրը Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 ռազմագերիների: Փոխանցումը տեղի է ունեցել Ադրբեջանի Ղազախի շրջանի Ջաֆարլի գյուղի մոտակայքում:

«Թուրան» գործակալության փոխանցմամբ, գերիներից մեկը քաղաքացիական անձ, 1960 թվականին ծնված Վոլոդյա Կարապետյանն է, մյուսը՝ զինծառայող Զոհրաբ Թամոյանը:

Ինչպես հինգշաբթի օրը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակ Սեյրան Շահսուվարյանը, Նոյեմբերյանում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայությունն անցնող 1985 թվականին ծնված Զոհրաբ Թամոյանը ապրիլի 1-ին ինքնակամ լքել էր զորամասը:

Իսկ Վերին Դվին գյուղի բնակիչ Վոլոդյա Պետրոսյանը գերի էր ընկել մայիսի 5-ին՝ Ադրբեջանի Ղազախի շրջանի հետ սահմանի մոտակայքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG