Մատչելիության հղումներ

Հունիսից կարող են սկսվել Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Կարծախ ճանապարհի վերանորոգման աշխատանքները


Այս շաբաթ Թբիլիսիում կսկսվեն ամերիկյան կառավարության կողմից ֆինանսավորվող Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա-Կարծախ ճանապարհի վերանորոգման նախագծի հետ կապված վերջնական քննարկումները:

«Ա-Ինֆո» գործակալության փոխանցմամբ, շինարարական աշխատանքներն իրականացնելու է Վրաստանի կառավարության հիմնադրած «Հազարամյակի մարտահրավեր Վրաստան հիմնադրամ» (Millennium Challenge Georgia Fund) կազմակերպությունը:

Ակնկալվում է, որ արդեն հունիսին կստորագրվեն ճանապարհահատվածի վերանորոգման համար շուրջ 200 միլիոն դոլար գումար հատկացնելու մասին վերջնական պայմանագրերը եւ կսկսվեն մայրուղու վերականգնման աշխատանքները:

Մինչեւ հիմա Վրաստանի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ տարբեր առիթներով հայտարարել են, որ մինչեւ այս տարվա աշնան վերջը Թբիլիսի-Ծալկա-Նինոծմինդա ճանապարհն արդեն բարեկարգված կլինի: Millennium Challenge-ը, սակայն, նախատեսում է ճանապարհի վերանորոգման աշխատանքներն իրականացնել երկու տարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG